«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենին ցանկանում է կարիերան շարունակել Լիգա 1-ից դուրս:
Ինչպես հայտնում է RMC Sport-ը՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը կցանկանար տեղափոխվել արտասահմանյան ակումբ՝ չնայած ՊՍԺ-ի համառ հետաքրքրությանը:
22-ամյա խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալը»։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի համար կարող է պայքարել նաև «Չելսին»։ Հաղորդվում էր, որ «Մոնակոն» Տչուամենիի տրանսֆերի դիմաց ցանկանում է ստանալ նվազագույնը 50 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Մոնակոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։