«Միլանի» պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին վիրահատության է ենթարկվել

«Միլանի» պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին վիրահատության է ենթարկվել, հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

««Միլանը» կարող է հաստատել, որ Ալեսանդրո Ֆլորենցին այսօր ձախ ծնկի վիրահատության է ենթարկվել բժիշկ Պիերո Պաոլո Մարիանիի ղեկավարությամբ: Վիրահատությունը բարեհաջող է անցել: Ալեսանդրոն անմիջապես կսկսի վերականգնողական գործընթացը»,- ասվում է իտալական ակումբի հաղորդագրության մեջ։

32-ամյա խաղացողի վերականգնման ժամկետները դեռևս հայտնի չեն։