Էրիկ տեն Հագն ընթացիկ մրցաշրջանի վերջում կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»

«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելուն։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

Նշվում է, որ կողմերի միջեւ բանակցությունները եզրափակիչ փուլում են։ Անգլիական ակումբի ղեկավարությունը կանգ է առել հոլանդացի մասնագետի թեկնածության վրա, ով մրցաշրջանի վերջում կգլխավորի թիմը։

Հիշեցնենք, որ «Յունայթեդն» այժմ մարզում է գերմանացի մարզիչ Ռալֆ Ռանգնիկը: