«Բարսելոնան» պատրաստվում է ձեռք բերել «Բավարիայի» աստղային հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ինչպես հայտնում է AS-ը՝ կատալոնական ակումբը պատրաստ է այս գործարքում ներառել պաշտպան Սերժինյո Դեստի տրանսֆերը։ Նախորդ մրցաշրջանում մյունխենյան ակումբը հետաքրքրված էր ամերիկացի ֆուտբոլիստի տեղափոխությամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ինքը՝ Լևանդովսկին, արդեն համաձայնել է տեղափոխվել «Կամպ Նոու»։ Որոշումը պետք է կայացնի «Բավարիան», որը լեհ ֆուտբոլիստին նոր պայմանագիր է առաջարկել և մտադիր է նրան պահել ակումբում։