«Բարսելոնայի» առանցքայի հարձակվողներից մեկը բաց կթողի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղը

«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը վնասվածք է ստացել։

28-ամյա հարձակվողի մոտ ախտորոշվել է ազդրի մկանի սալջարդ։

Հոլանդացու ապաքինման ստույգ ժամկետները դեռևս հայտնի չեն։

Նա ընդգրկված չէ Եվրոպա Լիգայի  Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղի հայտացուցակում։

Կատալոնացիները Ֆրանկֆուրտում կխաղան վաղը՝ ապրիլի 7-ին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: