Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կիսվել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի՝ «Չելսիի» դեմ խաղից ունեցած սպասելիքներով։
«Ես շատ տիտղոսներ եմ նվաճել, բայց դեռ չեմ հաղթել Չեմպիոնների Լիգայում: Իհարկե, հաղթանակն ինձ համար յուրահատուկ իրադարձություն կլիներ։ Մինչ կարիերայիս ավարտը դեռ ժամանակ ունեմ։ Ես կհետևեմ իմ երազանքին:
Հուսով եմ՝ «Սթեմֆորդ Բրիջ» վերադարձն ուրախ կստացվի: Մենք հիմա մրցակիցներ ենք։ «Չելսին» ցանկանում է հաղթել, և ես նույնպես, ուստի չեմ սպասում ակումբի երկրպագուների ծափահարություններին: Բայց հուսով եմ, որ նրանք չեն սուլի, թեև ով գիտի։ Ես պատրաստ եմ ամեն ինչի։ Ուրախ եմ հիմա վերադառնալու համար, երբ հանդիսականներին թույլ են տալիս այցելել մարզադաշտ, քանի որ նախորդ տարի մենք խաղում էինք դատարկ տրիբունաների ներքո»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։