«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը ներկայացրել է մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստին:
Այս անգամ լավագույնն է ճանաչվել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Մարտին «Յունայթեդի» կազմում 37-ամյա պորտուգալացին մասնակցել է 2 հանդիպման ու դարձել 3 գոլի հեղինակ:
2021/22 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Ռոնալդուն անցկացրել է 33 խաղ, խփել 18 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում: