Ուսման Դեմբելեի գործակալը հանդիպել է «Բարսելոնայի» ղեկավարների հետ

«Բարսելոնայի» ներկայացուցիչները կրկին հանդիպել են  թիմի ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեի գործակալի՝ հետ տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրը նշում է, որ հանդիպման ընթացքում կողմերի դիրքորոշումները չեն փոխվել:

Կատալոնական ակումբը ցանկանում է երկարաձգել Դեմբելեի գործող պայմանագրի ժամկետը, որը կավարտվի ամռանը:

Հաղորդվում է, որ բանակցությունները կշարունակվեն. տեղի կունենա ևս 1 հանդիպում ակումբի ներկայացուցիչների և Դեմբելեի գործակալի միջև:

Ենթադրվում է, որ Դեմբելեն ցանկանում է ստանալ տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ, այդ պահանջի կատարումը կատալոնական ակումբի համար գրեթե անհնարին է։

Ակումբում կարծում են, որ դժվար կլինի համաձայնության գալ՝ հաշվի առնելով «Բարսելոնայի» ներկայիս ֆինանսական վիճակը։