«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ. «Կփորձենք օգտագործել «Լիվերպուլի» թույլ կողմերը»

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Նելսոն Վերիսիմոն խոսել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Լիվերպուլի» դեմ այսօր կայանալիք հանդիպման մասին:

«Մենք պետք է հասկանանք, որ «Լիվերպուլը» լավ անհատական ​​կատարողներով թիմ է, հիանալի մարզիչ ունի, և դա մեզ կստիպի մեր լավագույն խաղը ցուցադրել 2 խաղում էլ: Իհարկե, հեշտ չի լինի, բայց ինչպես ասացի «Այաքսի» հետ դիմակայությունում, շանսերը հավասար են։

Մենք պետք է դիմակայենք «ԼիվերպուլԻն»: Ինչպես ցանկացած թիմ, նրանք էլ ունեն իրենց թույլ կողմերը, որոնք մենք կփորձենք օգտագործել։ Մենք նույնպես շատ լավ ենք պաշտպանվում: Դժվար խաղ է լինելու, բայց մենք այն կկիսենք մեր երկրպագուների հետ, ովքեր կարող են ոգեշնչել մեր թիմին դրական արդյունքի հասնել այս երեկո»,- Վերիսիմոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։