Պաշտոնական. «Կրասնոդարի» պաշտպանը հեռացավ ակումբից

«Կրասնոդարի» պաշտպան Խունիոր Ալոնսոն վերադարձել է բրազիլական «Ատլետիկո Մինեյրո» ակումբ։ Պարագվայցի ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ավարտը։

Ալոնսոն ռուսական ակումբի ֆուտբոլիստ է դարձել այս տարվա հունվարին։ 29-ամյա խաղացողի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Սակայն պաշտպանը ոչ մի հանդիպում չի անցկացրել թիմի կազմում:

Հավելենք, որ Ալոնսոն «Ատլետիկո Մինեյրոյում» հանդես է եկել 2020-21 թվականներին: