«Ատլետիկո Մինեյրուն» կվարձակալի «Կրասնոդարի» ֆուտբոլիստին

«Կրասնոդարի» պաշտպան Խունիոր Ալոնսոն կվերադառնա «Ատլետիկո Մինեյրու»: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է հայտնի ինսայդեր Նիկոլո Շիրան։

Լրագրողի տեղեկություններով՝ բրազիլական ակումբը մինչև 2022 թվականի ավարտը ժամկետով կվարձակալի 29-ամյա խաղացողին: 

Պարագվայցի ֆուտբոլիստը «Կրասնոդար» է տեղափոխվել այս տարվա հունվարին։ Օրերս ռուսական ակումբը հայտարարեց մի շարք լեգեոներների, այդ թվում՝ Ալոնսոյի հետ պայմանագիրը կասեցնելու մասին։