«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլի» դեմ պատասխան խաղից ունեցած սպասելիքներով։ Առաջին խաղում միլանյան ակումբը պարտվել էր 0:2 հաշվով:
«Առաջին հանդիպման արդյունքը բացասաբար է անդրադառնում մեզ վրա։ Մենք հիանալի խաղ ցուցադրեցինք, և արդյունքը չափազանց դաժան էր մեզ համար։
Բարդ խաղ է լինելու, բայց մենք շատ մոտիվացված ենք։ Շատ կարևոր է, ես կասեի՝ անհրաժեշտ է գոլ խփել առաջին խաղակեսում, բայց մենք գիտենք, որ անչափ բարդ հանդիպում է լինելու։
3 օր է, ինչ պատրաստվում ենք խաղին, տղաները կենտրոնացած են։ Մենք խաղում ենք Եվրոպայի լավագույն թիմերից մեկի դեմ՝ հավասար «Մանչեսթեր Սիթիի» և «Բավարիայի» հետ: Լավ էր առաջին հանդիպումն անցկացնել Միլանում, և մենք հասկանում ենք, որ վաղն էլ ավելի բարդ է լինելու։
«Ինտերը» երկար տարիներ չի հասել մրցաշարի այս փուլ, և մենք գիտեինք, որ խմբային փուլում 2-րդ տեղը զբաղեցնելուց հետո կհանդիպենք բարձրակարգ թիմի։ Առաջին խաղում մենք ամեն ինչ արեցինք և նույնը կանենք վաղը»,- ասել է Ինձագին: