ՊՍԺ-ն հրաժարագին է սահմանել Ժորժինյո Վեյնալդումի համար

ՊՍԺ-ն պատրաստ է ամռանը բաժանվել կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումից։ Փարիզյան ակումբը ֆուտբոլիստի համար ցանկանում է ստանալ նվազագույնը 25 միլիոն եվրո, հայտնում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Վեյնալդումը նախորդ ամռանն է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ՝ ազատ գործակալի կարգավիճակով: Ի սկզբանե 31-ամյա խաղացողը պետք է տեղափոխվեր «Բարսելոնա», սակայն վերջին պահին նա ընտրեց փարիզյան ակումբը։

Այս մրցաշրջանում հոլանդացի ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 28 խաղի՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրը ֆրանսիական գրանդի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: