Յուրգեն Կլոպ. ««Ինտերը» հաստատ Անգլիա չի ժամանի զբոսաշրջիկի կարգավիճակով»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների Լիգայի «Ինտերի» դեմ պատասխան խաղից առաջ կիսվել է իր սպասելիքներով։ Իտալիայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 2:0 հաշվով՝ հօգուտ մերսիսայդիների:

«Առաջին խաղի արդյունքը սպասվածից ավելի լավն էր։ Սակայն սա շատ բարդ դիմակայություն է, և մեզ բարդ պատասխան հանդիպում է սպասվում։

Իմանալով վիճակահանության արդյունքը՝ բոլորս հավատում էինք, որ մեզ բաժին է հասել բոլոր հնարավորներից ամենաբարդ մրցակիցը։

«Ինտերը» հիանալի թիմ է, և նրանք հաստատ Անգլիա կգան ոչ որպես զբոսաշրջիկներ։ Նրանք կփորձեն գրոհել ու վերահսկել հանդիպման ընթացքը։ Տեսնենք, թե ինչ կարող ենք անել այդ ամենի հետ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։