Ֆրանսիացի նախկին հարձակվող Թիերի Անրին մտահոգություն է հայտնել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի հոգեկան վիճակի վերաբերյալ։
«Վերջին հարցազրույցների ժամանակ Նեյմարը հաճախ էր խոսում իր առողջության, իր վրա հոգեկան ճնշման մասին:
Նրա աչքերում կայծ չկա, բրազիլացին ֆուտբոլից հաճույք չի ստանում։ Նրա գլխում ինչ-որ բան է կատարվում»,- ասել է Անրին: