Կրիշտիանու Ռոնալդուն բացակայել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակում կայացած մանչեսթերյան դերբիի ժամանակ։ Բանն այն է, որ նա մեկնել Պորտուգալիա:
Այս արարքը տարակուսանքի տեղիք է տվել թիմակիցների շրջանում:
The Athletic-ի հաղորդմամբ՝ 37-ամյա ֆուտբոլիստը, տեղեկանալով, որ չի մասնակցելու խաղին, մեկնել է հայրենիք։
Հաշվի առնելով «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման կարևորությունը՝ նման որոշումը զարմացրել է «Յունայթեդի» ֆուտբոլիստներին։
Չնայած նրան, որ վնասվածք ունեցող ֆուտբոլիստները պարտավոր չեն խաղերի ժամանակ ներկա գտնվել, ստադիոնում «Մանչեսթեր Յունայթեդում» համարում են, որ Ռոնալդուի ներկայությունը մարզադաշտում կոգևորեր թիմակիցներին։