«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում տարած հաղթանակի մասին (4:1):
«Լավ հանդիպում անցկացրինք, հատկապես երկրորդ խաղակեսում:
Առաջին խաղակեսում մրցակիցն ավելի շատ էներգիա ծախսեց նրանց չհաջողվեց ճնշել մեզ:
«Մանչեսթեր Յունայթեդը» խաղում էր 4-2-4 սխեմայով և շատ ագրեսիվ էր։ Նրանք այդ մարտավարությամբ խաղում են, երբ Կրիշտիանուն բացակայում է:
Մրցակիցը տպավորում էր. պաշտպանությունից դուրս գալը բարդ էր մեզ համար։ Գործում էինք ինչպես մեկ ընդհանուր օրգանիզմ»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։