ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների մրցավարների նշանակման մասին։
«Ռեալ» – ՊՍԺ պատասխան հանդիպմանը կաշխատի Հոլանդիայից ժամանած մրցավարական անձնակազմը՝ Դանի Մակկելիի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Հեսել Ստեգստրան և Յան դե Վրիսը։
Հանդիպումը կկայանա մարտի 9-ին Մադրիդում: