«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը բացատրել է, թե ինչու հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել Անգլիայի առաջնության 28-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին:
«Ես վստահում եմ իմ բժշկական անձնակազմին: Մեր բժիշկը ուրբաթ առավոտյան մարզումից առաջ եկավ ինձ մոտ և ասաց, որ Կրիշտիանուն չի կարող մարզվել ազդրի հետ կապված խնդիրների պատճառով։ Նույնը եղավ շաբաթ օրը, մենք որոշեցինք ռիսկի չդիմել»,- Ռանգնիկի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։