«Բավարիան», ամենայն հավանականությամբ, չի հրաժարվել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը գնելու մտքից։
Bayern & Germany-ի հաղորդմամբ՝ Օլիվեր Կանը հանդիպել է նորվեգացու գործակալ Մինո Ռայոլայի հետ։
«Այո՛, ես հանդիպել եմ Ռայոլայի հետ։ Նորմալ է հանդիպել ու խոսել մի քանի ֆուտբոլիստների գործակալի հետ։
Հոլա՞նդը, ես չեմ սիրում խոսել այնպիսի ֆուտբոլիստների մասին, որոնք այլ թիմերում են հանդես գալիս։ Հոլանդը «Բորուսիայի» ֆուտբոլիստ է»,- հայտարարել է Կանը։