Թուրինցիների պաշտոնական կայքը հայտնում է, որ «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը ճանաչվել է ակումբի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Նախորդ ամիս սերբը ակումբի կազմում մասնակցել է 6 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ։
Վլահովիչը «Յուվենտուս» է տեղափոխվել «Ֆիորենտինայից» 2022 թվականի հունվարին 70 միլիոն եվրոյի դիմաց: