«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի հարձակվող Ալեքսանդր Լակազետի ապագայի մասին։
«Մրցաշրջանի վերջում կխոսենք Ալեքսանդրի հետ և կքննարկենք, հետագա անելիքները: Դեռ ոչինչ որոշված չէ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիոնը» պատրաստ է Լակազետին նոր խոշոր պայմանագիր առաջարկել։
Ֆուտբոլիստը «Արսենալ» է տեղափոխվել «Լիոնից» 2017 թվականի ամռանը 53 միլիոն եվրոյի դիմաց։
Ընթացիկ մրցաշրջանում նա «զինագործների» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: