Մարկուս Ռեշֆորդը դժգոհ է թիմում իր կարգավիճակից

Մարկուս Ռեշֆորդն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր հեռանկարներին.

24-ամյա հարձակվողը մտահոգված է այն հանգամանքով, որ թիմի մեկնարկային կազմում տեղ չունի։

Ռեշֆորդն այս տարի Պրեմիեր Լիգայում ընդամենը երկու հանդիպում է անցկացրել մեկնարկային կազմում:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ հարձակվողը  պրոֆեսիոնալ վարքագիծ է դրսևորում, բայց ցանկանում է հստակ երաշխիքներ ստանալ: