«Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեն խոսել է միջազգային մրցաշարերից ռուսական թիմերի հեռացման մասին.
«Ակումբները, թիմերը և ֆուտբոլիստները չեն կարող որևէ կերպ ազդել իրավիճակի վրա։ Հիմա դժվար է փոխել իրավիճակը, բայց ես հասկանում եմ այս որոշումը:
«Մանչեսթեր Սիթիում» ես խաղացել եմ Ալեքսանդր Զինչենկոյի հետ՝ նա լավ մարդ է: Հուսով եմ, որ նրա և նրա ընտանիքի համար ամեն ինչ լավ կլինի»,- թվիթերում գրել է գերմանացին: