ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն, կապվել է Ֆլորենտինո Պերեսի հետ։
AS-ի հաղորդմամբ՝ դեռ անցյալ ամառ ֆուտբոլիստը «սերուցքայինների» նախագահին Ֆլորենտինո Պերեսին խոստացել է, որ 2022 թվականին մադրիդյան ակումբ կտեղափոխվի։
Փարիզյան ակումբը ջանքեր չի խնայում Մբապպեի հետ պայմանագիրը երկարաձգելու համար, որն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Այս մրցաշրջանում Մբապպեն 34 խաղում 24 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։