Կևին դե Բրույնեն գերազանցել է ամբողջ «Մանչեսթեր Յունայթեդին»

Ինչպես նախկինում արդեն հայտնել ենք, Անգլիայի Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»:

«Ման. Սիթիի» կազմում դուբլի հեղինակ են դարձել Կևին դե Բրույնեն և Ռիադ Մահրեզը: Դե Բրույնեն կատարել է, նաև 1 գոլային փոխանցում:

Հատկանշական է, որ բելգիացի կիսապաշտպանն այս խաղում ավելի լավ վիճակագրություն է գրանցել, քան ամբողջ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստի՝ խաղադաշտում անցկացրած ժամանակահատվածում (80 րոպե)՝ հայտնում է Squawka-ն:

Կևին դե Բրույնեն ավելի շատ հարվածներ է կատարել, քան մրցակիցը (6:5), ավելի շատ հարվածներ է կատարել դարպասին (4:2) և ավելի շատ գոլային պահեր է ստեղծել թիմակիցների համար (5:2), քան մրցակցի բոլոր ֆուտբոլիստները միասին: