Ժոան Լապորտան ասել է՝ որոնք են «Բարսայում» իր ղեկավարման մեկ տարում լավագույն և վատագույն պահերը

Ժոան Լապորտան պատասխանել է «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում մեկ տարվա լավագույն և վատագույն պահերի մասին հարցին:

«Ամենավատը Մեսսիի հարկադրված հեռանալն էր: Լավագույնը տեսնելն է, թե ինչպես են Չավին և նրա անձնակազմը վերակառուցում մեր թիմը:

Նաև կառանձնացնեմ խիզախ մարդկանց խմբի միասնությունը, ովքեր տնօրենների խորհրդի մաս են կազմում, որոնց նպատակն է վերադարձնել «Բարսելոնայի» երկրպագուների ուրախությունը։

Մենք դրան հասնելու պրոցեսում ենք»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը: