«Վալենսիայի» կիսապաշտպան Դենիս Չերիշևը կարող է կարիերան շարունակել հայրենիքում:
Այս մասին հայտնել է 31-ամյա ֆուտբոլիստի հայրը՝ Դմիտրի Չերիշևը։
«Այո, դա հնարավոր է, Դենիսը կարող է վերադառնալ Ռուսաստան, սակայն մենք դեռ ոչ մեկի հետ չենք բանակցել»,- ասել է ֆուտբոլիստի հայրը։
Չերիշևն իր ողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է Իսպանիայում։
Նա խաղացել է «Ռեալում», «Սևիլիայում», «Վիլյառեալում», իսկ այժմ խաղում է «Վալենսիայում»: