Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 31-ամյա դարպասապահ Դավիդ դե Խեան խոսել է Անգլիայի առաջնության 28-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիից» արտագնա խաղում կրած պարտության մասին (1:4).
«Մի օր մենք կվերադառնանք այնտեղ, ուր պետք է լինենք: Ցավալի պարտություն էր, բայց քանի դեռ կրում ենք այս մարզաշապիկը, պայքարելու ենք մինչև վերջ, մենք չենք հանձնվի»,- ասել է դարպասապահը։