«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը «կարմիր սատանաների» ֆուտբոլիստներին համեմատել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների հետ։
«Մանչեսթեր Յունայթեդի» ոչ մի ֆուտբոլիստ չէր խաղա «Մանչեսթեր Սիթիի» մեկնարկային կազմում:
Դիասը, Լապորտը, Կանսելուն, Ուոքերը՝ ավելի լավն են, քան «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանները:
Բրունո Ֆերնանդեշը միակն է, ով կարող էր խաղալ նրանց կազմում,- Նևիլի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։