Լիգա 1-ի 27-րդ տուրում «Նիցցան» սեփական հարկի տակ հաղթեց ՊՍԺ-ին (1:0)՝ միակ և հաղթանակ գոլը խփելով հանդիպման 88-րդ րոպեին։
Փարիզյան ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին Ֆրանսիայի առաջնությունում մասնակցած 17 խաղում խփել է 2 գոլ։ 34-ամյա արգենտինացին արդեն 1 ամիս է՝ գոլի հեղինակ չի դարձել:
Միևնույն ժամանակ Լեոն առաջնության լավագույն ասիստենտներից մեկն է՝ 10 գոլային փոխանցումով: Իրենց ակտիվում նույնքան գոլային փոխանցում ունեն Մեսսիի թիմակից Կիլիան Մբապպեն և «Մարսելի» հարձակողական ոճի կիսապաշտպան Դիմիտրի Պայեն: