ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Լիգա 1-ի հերթական տուրում «Նիցցայից» կրած պարտության (0:1) մասին:
«Մենք գերիշխում էինք, բայց քիչ հնարավորություններ ստեղծեցինք: Մենք ստիպեցինք նրանց խորը պաշտպանվել, և նրանք վերջում գոլ խփեցին: Այդպիսին է ֆուտբոլը։
Մենք արժանի չէինք հաղթանակի, բայց արժանի չէինք նաև պարտության։ Մենք չգտանք գրոհների շարունակությունը դարպասից 20 մետր հեռավորության վրա. սա է ամբողջ խնդիրը։
Այժմ մենք պետք է մտածենք հաջորդ խաղի մասին՝ Մադրիդում («Ռեալի» դեմ): Մենք հիասթափված ենք պարտությունից, բայց Լիգա 1-ը և Չեմպիոնների Լիգան երկու տարբեր մրցաշարեր են»,- ասել է Պոչետինոն Canal+-ի եթերում: