«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել է, որ կատալոնական ակումբը շուտով կզբաղվի պաշտպան Դանի Ալվեսի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցով։
«Հուսով եմ՝ Դանին կմնա մեզ հետ, նա օրինակելի է: Նրա ներդրումը թիմի խաղում ահռելի է, Ալվեսը մեզ շատ է օգնում»,- Չավիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
38-ամյա պաշտպանը «Բարսելոնա» է վերադարձել այս մրցաշրջանի միջնամասում՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ընթացիկ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրած 6 խաղում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացու պայմանագիրը «կապտանտնառգույնների» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: