Զե Ռոբերտո. «Ռոնալդուն մեքենա է, բայց չի խաղա 40 տարեկանում»

«Բավարիայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զե Ռոբերտոն գնահատել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղը:

«Ռոնալդուն ինձ համար մեքենա է: Սակայն ես չեմ կարծում, որ նա կխաղա 40 տարեկանում, քանի որ նա միշտ հանդես է եկել ամենաբարձր մակարդակով, միշտ նվաճել է տիտղսներ և փորձել է լինել աշխարհի լավագույն խաղացողը։

Վերջին երկու տարիներին մենք տեսել ենք, որ դա նրան չի հաջողվում «Յուվենտուսում» և «Մանչեսթեր Յունայթեդում»: Եվ դրա լավագույն ապացույցն այն է, որ նա չէր ընդգրկվել անհատական ​​մեծ մրցանակների հավակնորդների թոփ-2-ում կամ թոփ-3-ում։

Կրիշտիանուն դեռ թանկ արժե: Բայց կգա ժամանակ, երբ նա, սովոր լինելով ամենաբարձր մակարդակով խաղալուն, կորոշի, որ ավելի լավ է կանգ առնել, քան փնտրել մի բան, որն այլևս նույնը չի լինի»,- ասել է Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը: