Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստը հեռացավ «Կրասնոդարից»

Կիսապաշտպանը Վիկտոր Կլասոնը հեռացել է «Կրասնոդարից»:

Կողմերը պայմանավորվել են երկկող համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին:

Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստը «Կրասնոդարում» հանդես էր գալիս 2017 թվականից։ 30-ամյա խաղացողը ռուսական ակումբի կազմում անցկացրել է 147 հանդիպում՝ դառնալով 43 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։