«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի գործակալ Խորխե Անտունը ժամանել է Թուրին։
Լրագրող Նիկոլո Շիրան թվիթերում հայտնում է, որ գործակալը ցանկանում է բանակցել ակումբի հետ 28-ամյա արգենտինացու նոր պայմանագրի կնքման շուրջ։
«Յուվեն» պատրաստ է Դիբալային վճարել տարեկան 8 միլիոն եվրո:
Պաուլոյի գործող պայմանագիրը թուրինցիների հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։