Թուրք գործարար Մուհսին Բայրաքը հաստատել է, որ բանակցություններ է վարում «Չելսիի» ռուս սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ ակումբը գնելու վերաբերյալ։
«Մենք քննարկում ենք «Չելսիի» գնման պայմանները Ռոման Աբրամովիչի փաստաբանների հետ։
Հիմա բանակցությունների փուլում ենք. Շուտով մենք կբարձրացնենք թուրքական դրոշը Լոնդոնում»,- Բայրաքի խոսքերն է մեջբերում Yenisafak-ը։