Լեոնարդո Բոնուչչիի մոտ վնասվածքի ռեցեդիվ է հայտնաբերվել

«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչչին կրկին վնասվածք է ստացել։

Sky Sport Italia-ն հայտնում է, որ ֆուտբոլիստը անհարմարություն է զգացել «Էմպոլիի»  դեմ խաղում, ինչի պատճառով բաց է թողել «Ֆիորենտինայի»  հետ հանդիպումը։

Բոնուչչին բուժզննում է անցել, որի արդյունքում պարզվել է, որ Լեոնարդոն ձախ ոտքի ներբանային մկանի սալջարդ է ստացել։

Պաշտպանը բաց կթողնի առնվազն մեկ շաբաթ և չի օգնի իր թիմին հաջորդ խաղում։

Հիշեցնենք, որ  Բոնուչչին ապաքինվել էր նախորդ վնասվածքից փետրվարի վերջին։