Իբրահիմա Կոնատե. «Երբ ​​Կլոպը զանգում է քեզ, դու շատ ես մտածում նրա առաջարկի մասին»

«Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն խոսել է մերսիսայդյան ակումբ տեղափոխության մասին։

«Այո, մինչ տեղափոխությունը ես խոսել եմ Յուրգեն Կլոպի հետ։

Երբ ​​Կլոպը զանգում է քեզ, դու շատ ես մտածում նրա առաջարկի մասին:

Մենք խոսել ենք իմ մասին, իմ անձնական կյանքի, ինչպես նաև ակումբի, և ֆուտբոլիստների մտածելակերպի մասին։

Ես շատ եմ մարզվում և քայլ առ քայլ գնում եմ թիմում իմ տեղը գրավելու»,- ասել է Կոնատեն:

Հիշեցնենք, որ Կոնատեն «Լիվերպուլ» է տեղափոխվել «Լայպցիգից» 2021 թվականին։