«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը նշել է, որ գործարար Ալիշեր Ուսմանովի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը չի ազդի իր թիմի վրա։
Հիշեցնենք, որ գործարարը հովանավորում է անգլիական ակումբը:
«Ես ոչ մեկի հետ չեմ խոսել այս թեմայով, բայց ստեղծված իրավիճակը չի ազդի իմ թիմի վրա:
Մտահոգություններ չունեմ, բայց բավարար տեղեկություն չունեմ իրավիճակը մեկնաբանելու համար։
Պետք է կենտրոնանամ թիմի և այն աշխատանքի վրա, որ անում եմ այստեղ»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: