Թեո Էրնանդեսը խոսել է իր ապագա պլանների մասին

«Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը մեկնաբանել է իտալական ակումբի հետ նոր պայմանագրի ստորագրումը։

Ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը:

Ես ուրախ եմ.  Ակումբում առաջին իսկ օրվանից ինձ հաճույք է պատճառում մարզչի, թիմի և ողջ անձնակազմի հետ աշխատելը։

Այդ իսկ պատճառով երկարաձգեցի պայմանագիրս։

Հիմա պետք է շարունակենք աշխատել նույն ոգով։

Իսկապես, շատ թիմեր ցանկանում էին ձեռք բերել ինձ, բայց ես մտածում էի միայն «Միլանի» մասին։

Ես իսկապես երջանիկ եմ այստեղ»,- Էրնանդեսի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: