Մատեու Ալեմանի. «Լեո Մեսսիի հեռանալը, ցավոք, մեզ համար անակնկալ չէր»

«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին խոսել է Լիոնել Մեսսիի՝ ակումբից հեռանալու մասին։

«Լեո Մեսսիի հեռանալը, ցավոք, մեզ համար անակնկալ չէր։ Սա էր այն ժամանակվա իրականությունը:

Միակ ճանապարհը, որով Մեսսին կարող էր մնալ ակումբում, միանալն էր մի նախաձեռնության, որին մենք չէինք ցանկանում մասնակցել (խոսքը CVC-ի հետ գործարքի մասին է):

Մենք որոշեցինք, որ ակումբը վեր է ցանկացած մարդուց»,- ասել է պաշտոնյան: