ՊՍԺ-ի եզրային պաշտպան Աշրաֆ Հակիմին մեկնաբանել է Լիգա 1-ի 24-րդ տուրում «Ռենի» նկատմամբ նվազագույն հաշվով տարած հաղթանակը:
«Անկեղծ ասած, բարդ հանդիպում էր: Քրտնաջան աշխատեցինք, պայքարեցինք հաղթանակի համար:
Վերջին րոպեներին շատ գոլեր ենք խփում։ Սա ցույց է տալիս, որ թիմի ուժեղ կողմերից մեկն այն է, որ մենք միշտ պայքարում ենք մինչև վերջ։ Թիմը ցույց տվեց իր բնավորությունը»,- Հակիմիի խոսքերն է մեջբերում ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը