Սերխի Ռոբերտոն կարող է հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոյի ապագան մնում է անորոշ։

Ֆուտբոլիստի շրջապատը  կարծում է, որ «Բարսան» շահագրգռված չէ երկարաձգել պայմանագիրը։

Ֆուտբոլիստի ներկայացուցիչները դեռ սպասում են ակումբի տնօրեն Մատեու Ալեմանիի զանգին, սակայն պայմանագիրը երկարաձգելու քիչ հույսեր ունեն։

Հաղորդվում էր, որ «Բարսայում» մնալու համար իսպանացին պետք է նվազագույնը 50%-ով կրճատի աշխատավարձը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Չավին հույսը դնում է ֆուտբոլիստի վրա և ցանկանում է, որ նա մնա: