«Էսպանյոլի» կիսապաշտպան Սերխի Դարդերը կարծում է, որ պաշտպան Սամուել Ումտիտին պետք է հեռանա «Բարսելոնայից»:
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել։
«Մարդիկ տեսնում են ֆուտբոլիստի, ով վերջին երկու տարիներին դժվարություններ է ունեցել:
Երբ այդ պիտակը կպցնում են քեզ, դժվար է։ Սամուելը պետք է գնա»,- Դարդերի խոսքերն է մեջբերում AS-ը: