«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ չի հավատում իր գործընկեր Յուրգեն Կլոպին, այն պնդումներից հետո, որ «Լիվերպուլը» չի մտածում Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար պայքարի մասին։
24-րդ տուրի խաղում «Լեսթերին» 2:0 հաշվով հաղթելուց հետո Կլոպն ասել է. «Մենք հնարավորություն չունենք հասնելու «Մանչեսթեր Սիթիին», բայց դա չի նշանակում, որ չենք փորձելու անցկացնել մեր լավագույն մրցաշրջանը:
«Ես նրան չեմ հավատում։ Նա չի հանձնվի, դա անհնար է։ Համոզված եմ, այլապես Յուրգենը չէր լինի իմ մրցակիցը։ Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։