«Միլանը» կերկարաձգի պայմանագիրը թիմի կիսապաշտպաններից մեկի հետ

«Միլանի» կիսապաշտպան Իսմայել Բենասերը շուտով նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան Twitter-ում։

Համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը։

24-ամյա ալժիրցի կիսապաշտպանի աշխատավարձը կկազմի տարեկան 3,2 մլն եվրո։ Պայմանագրում կներառվի նաև 50 միլիոն եվրո հրաժարագին:

Բենասերի գործող պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը:

2021/22 մրցաշրջանում կիսապաշտպանը «Ռոսոներիների» կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։