Ֆրանսիացի նախկին պաշտպան Լիլիան Թյուրամը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալ»-«Պարի Սեն Ժերմեն» խաղից առաջ կիսվել է մտքերով։
«Կարծում եմ, որ եթե այս խաղում ֆավորիտ կա, ապա դա միանշանակ ՊՍԺ-ն է:
Երբ թիմն ունի Մեսսիի, Մբապպեի և Նեյմարի, կարգի ֆուտբոլիստներ շատ ու շատ դժվար է մտածել պարտության մասին, քանի որ նրանք աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են»,- ասել է ֆրանսիացին: