Յուլիան Նագելսման. «Ես տխուր եմ Զյուլեի հեռանալու համար»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է պաշտպան Նիկլաս Զյուլեի՝ Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու որոշումը։

«Ես տխուր եմ Զյուլեի հեռանալու համար, քանի որ ինձ իսկապես դուր եկավ նրա հետ աշխատելը:

Իհարկե, ես հասկանում եմ երկրպագուների քննադատությունը և այն խոսքերը, որ նա այլևս չպետք է խաղա։

Բայց նա ունի անհրաժեշտ որակներ, պետք է դրանք օգտագործել խաղադաշտում»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում գերմանական մամուլը։