Ժորժինիո Վեյնալդումը խոսել է «Ռենի» նկատմամբ տարած հաղթանակի և իր վերադարձի մասին

ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումը մեկնաբանել է Լիգա 1-ի 24-րդ տուրում «Ռենի» նկատմամբ տարած հաղթանակը.

Հանդիպման միակ գոլը խփվեց երկրորդ խաղակեսի վերջում. գոլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապպեն։

Վեյնալդումը՝ ով վնասվածքի պատճառով բաց էր թողել փարիզցիների վերջին 3 հանդիպումները, փոխարինման է դուրս եկել 66-րդ րոպեին:

«Դժվար խաղն ավարտվեց վերջին րոպեին կորզած կարևոր հաղթանակով: Ուրախ եմ, որ այսօր կրկին կարող եմ խաղալ»,- գրել է Վայնալդումը Twitter-ում: